ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Հայաստանում «5-րդ շարասյունը» կարող է լինել արևմտյան կամ թուրքական

Հայաստանում «5-րդ շարասյունը» կարող է լինել արևմտյան կամ թուրքական
16.03.2023 | 00:36

«5-րդ շարասյունը» տվյալ պետության ներսում այլ պետության խնդիրները սպասարկող մարդիկ են, որոնց գործողություններն ուղղված են զոհ պետությունը գրավելու, կողոպտելու, ժողովրդին բնաջնջելու և ինքնությունը ոչնչացնելու գործին օժանդակելուն։
Հայաստանում «5-րդ շարասյունը» կարող է լինել արևմտյան կամ թուրքական, որոնք մեզ համար աղետալի հետևանքների առումով նույն բանն են։
Դե թուրքական «5-րդ շարասյունը» պարզ է` ինչի համար է։
Արևմտյան «5-րդ շարասյան» նպատակն է սպասարկել Արևմուտքի գաղութատիրական քաղաքականությունը Հայաստանում (գաղութի կարգավիճակ, կողոպուտ, ինքնիշխանության կորուստ և այլն), պարտադրել արևմտյան չարժեհամակարգը (գենդերային այլասերումներ և այլն), օգտագործել Հայաստանը և մեր ժողովրդին Ռուսաստանի դեմ` վերջում իհարկե զոհաբերելով։

Մեզ համար այս ամենի հետևանքներն են տարածքային, մարդկային և բարոյահոգեբանական
կորուստները։
Ռուսական «5-րդ շարասյուն», ըստ սահմանման, գոյություն ունենալ չի կարող, քանի որ
Ռուսաստան պետությունը Հայաստանի նկատմամբ վերոգրյալ կործանարար նպատակներն
իրագործելու խնդիրներ երբեք չի դրել։
Պատմության ընթացքում Հայաստանը Ռուսաստանի հետ առնչություն է ունեցել սեփական
ֆիզիկական գոյությունը և իքնությունը պահպանելու նպատակով։
Այսինքն կամավոր ցանկությամբ։
Ռուսաստանի նպատակն էլ եղել է մեր օգնությամբ սեփական անվտանգությունն ապահովելը` Հայաստանի անվտանգության, ազգային ինքնության պահպանման, բազմակողմանի զարգացնելու և դեմոգրաֆիական աճ ապահովելու միջոցով։
Ռուսական կայսրության կազմում լինելու տարիներին Հայաստանի հայ բնակչությունը աճել
է 22 անգամ, իսկ ԽՍՀՄ տարիներին 8 անգամ։
Հետևաբար «5-րդ շարասյուն» չեն կարող կոչվել ոչ Ռուսաստանի հետ խորը հարաբերոյթյունների կողմնակիցները և ոչ էլ նույնիսկ Ռուսաստանի կազմ մտնել ցանկացողները, որովհետև այդ բոլոր մարդկանց մոտիվացիան հայ ժողովրդի ֆիզիկական գոյության և ազգային ինքնության պահպանումն է։

Հայկ ԱՅՎԱԶՅԱՆ

Դիտվել է՝ 2306

Մեկնաբանություններ